Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Բրա­բիոն ծա­ղիկն այն փոք­րիկ հո­ղակ­տորն է, ո­րի վրա հա­յութ­յան բե­կոր­նե­րը պե­տա­կա­նու­թ­յուն կեր­տե­ցին և որ­տե­ղից էլ 90-ա­կա­նե­րին ա­զա­տագր­վեց Ար­ցա­խը՝ որ­պես Բրա­բիո­նի մի ցո­ղա­կաթ ծաղ­կա­թեր­թիկ»

«Բրա­բիոն ծա­ղիկն այն փոք­րիկ հո­ղակ­տորն է, ո­րի վրա հա­յութ­յան բե­կոր­նե­րը պե­տա­կա­նու­թ­յուն կեր­տե­ցին և որ­տե­ղից էլ 90-ա­կա­նե­րին ա­զա­տագր­վեց Ար­ցա­խը՝ որ­պես Բրա­բիո­նի մի ցո­ղա­կաթ ծաղ­կա­թեր­թիկ»
14.04.2020 | 00:47

Ե­ղի­շե Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նի տնօ­րեն, գրող, գրա­կա­նա­գետ ԿԱ­ՐՈ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻ հետ զրույ­ցի թե­ման նրա` վեր­ջերս լույս տե­սած «Կո­րու­սյալ երկ­րի բա­նա­սա­ցը» մե­նագ­րու­թյունն է, ո­րը Խա­չիկ Դաշ­տեն­ցի կյան­քին ու գոր­ծին նվիր­ված ա­ռա­ջին և ա­ռայժմ միակ ամ­փոփ ու­սում­նա­սի­րու­թյունն է:

-Ին­չու՞ «Կո­րու­սյալ երկ­րի բա­նա­սա­ցը»:
-Սա երկ­րորդ հրա­տա­րա­կու­թյունն է: Ա­ռա­ջի­նը լույս տե­սավ 2000-ին, կոչ­վում էր «Սա­սուն աշ­խար­հի բա­նա­սա­ցը»: Ա­սեմ՝ ին­չու դարձ­րի «Կո­րու­սյալ երկ­րի բա­նա­սա­ցը»: Նախ՝ Դաշ­տեն­ցի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ ար­տա­հայտ­ված է ամ­բողջ Արևմտյան Հա­յաս­տա­նը՝ Սա­սուն, Տա­րոն, Վաս­պու­րա­կան, Կա­րին... Ա­ռա­ջին վեր­նագ­րով ես նկա­տի էի ու­նե­ցել, որ նա տոհ­միկ սա­սուն­ցի է: ՈՒ մի զար­մա­նա­լի բան ա­սեմ: Ա­նըն­թեր­ցա­սեր ժա­մա­նակ­ներ էին, ա­վե­լի, քան հի­մա, սա­կայն 1500 տպա­քա­նա­կը շատ ա­րագ սպառ­վեց: Հե­տո պարզ­վեց, որ գնորդ­նե­րի մեծ մա­սը արևմտա­հայ գաղ­թա­կան­նե­րի ժա­ռանգ­ներ են: Մի զրույ­ցի ժա­մա­նակ մե­կը նեղ­ված հարց­րեց՝ ին­չու՞ եք Սա­սու­նը շեշ­տել, չէ՞ որ Դաշ­տեն­ցը ողջ Արևմտա­հա­յաս­տա­նի բա­նա­սացն է: Մտ­քիցս դուրս չէր գա­լիս դա, ու հարկ հա­մա­րե­ցի երկ­րորդ հրա­տա­րա­կու­թյան վեր­նա­գի­րը վե­րա­նա­յել:
-Մե­նագ­րու­թյու­նը վե­րահ­րա­տա­րակ­վել է գրո­ղի հո­բե­լյա­նի ա­ռի­թո՞վ, թե՞ կար նաև անհ­րա­ժեշ­տու­թյուն, պա­հան­ջարկ այս անդ­րա­դար­ձի հա­մար:
-Լրա­նում է Խա­չիկ Դաշ­տեն­ցի ծնն­դյան 110-ա­մյա­կը: Հո­բե­լյա­նա­կան տա­րին հա­մա­րենք ըն­դա­մե­նը ա­ռիթ ու պատր­վակ անդ­րա­դար­ձի: Դաշ­տեն­ցը մեր ա­մե­նա­սիր­ված գրող­նե­րից է: Կա­րող են հարց տալ՝ ին­չու՞ այդ մե­նագ­րու­թյու­նը, ոչ թե որևէ ստեղ­ծա­գոր­ծու­թյան վե­րահ­րա­տա­րա­կում: Դրա պա­տաս­խանն էլ ու­նեմ: 2010-ին, երբ դեռ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նում էի աշ­խա­տում, միան­գա­մից մի քա­նի գր­քի ա­ռա­ջարկ ներ­կա­յաց­րի նա­խա­րա­րին՝ պետ­պատ­վե­րում ընդ­գր­կե­լու հա­մար: Ար­դյուն­քում՝ 2010-ին Դաշ­տեն­ցի ծնն­դյան 100-ա­մյա­կին լույս տե­սան «Ռանչ­պար­նե­րի կան­չը» վի­պաս­քը, «Տիգ­րան Մեծ» պատ­մա­կան դրա­ման (ցա­վոք, այ­սօր ոչ ոք չի հի­շում, որ այդ­պի­սի դրա­մա է գրել Դաշ­տեն­ցը) և «Ֆայ­տոն Ա­լե­քը» ան­զու­գա­կան պոե­մը, նաև կից սկա­վա­ռակ՝ Ժան Է­լո­յա­նի ռա­դիո­բե­մա­կա­նաց­ման ձայ­նագ­րու­թյամբ: Ե­րեք գր­քերն էլ իմ ա­ռա­ջա­բա­նով են լույս ըն­ծայ­վել: Իսկ մե­նագ­րու­թյու­նը Դաշ­տեն­ցի կյան­քի և ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին միակ գիրքն է, երկ­րորդ անդ­րա­դարձ չի ե­ղել, ուս­տի և հարկ հա­մա­րե­ցի այս տա­րի վե­րահ­րա­տա­րա­կել:
-Ա­ռա­ջա­բա­նում նշում եք, որ Խա­չիկ Դաշ­տեն­ցի լսա­րա­նը նաև գա­լիք սե­րունդ­ներն են: Վս­տա՞հ եք, որ գիր­քը կգտ­նի իր ըն­թեր­ցո­ղին հենց այ­սօր, մեր օ­րե­րում: Ի դեպ, որ­պես ըն­թեր­ցող փաս­տեմ, որ կար­դաց­վում է մեկ շն­չով:
-Մի քիչ ան­հա­մեստ եմ գտն­վել, ո­րով­հետև չեմ մո­ռա­ցել քսան տա­րի ա­ռաջ լույս տե­սած ա­ռա­ջին տպա­քա­նա­կի ար­ձա­գանք­նե­րը: Բո­լորն էլ ա­սում էին, որ մի շն­չով կար­դա­ցել են, ա­վե­լին՝ այդ գր­քից դրդ­ված ի­րենց հա­մար բա­ցա­հայ­տել են նաև բա­նաս­տեղծ Դաշ­տեն­ցին, թարգ­մա­նիչ Դաշ­տեն­ցին, բայ­րո­նա­գետ Դաշ­տեն­ցին: Չմո­ռա­նանք, որ Դաշ­տեն­ցը ա­ռա­վե­լա­պես հայտ­նի է որ­պես «Խո­դե­դա­նի» և «Ռանչ­պար­նե­րի կան­չի» հե­ղի­նակ: Բայց, տե­սեք, մե­նագ­րու­թյու­նը գրե­լու ըն­թաց­քում (մոտ 25 տա­րի ա­ռաջ էր, աս­պի­րանտ էի) եր­կար ու­սում­նա­սի­րել եմ ար­խիվ­նե­րը (ազ­գա­յին գրա­դա­րան, ազ­գա­յին ար­խիվ, հե­տո նաև ԳԱԹ-ի ար­խիվ­ներ) և մի քա­նի հո­բե­լյա­նա­կան հոդ­վա­ծից բա­ցի գրե­թե ո­չինչ չեմ գտել: Բայց միևնույն է, ես գի­տեի, որ կար­դում են Խա­չիկ Դաշ­տեն­ցին: 1950 թվա­կա­նին, երբ «Խո­դե­դա­նը» լույս տե­սավ որ­պես վի­պակ, ըն­տա­նիք­նե­րը ձեռ­քից ձեռք էին խլում, ո­րով­հետև ի­րենց պատ­մու­թյունն էր: Ա­ռա­ջին ան­գամ գրա­կա­նու­թյան նյութ էր դառ­նում ա­մեն ինչ կորց­րած գաղ­թա­կա­նը՝ վե­րապ­րե­լու, ցե­ղի շա­րու­նա­կու­թու­նը ա­պա­հո­վե­լու կր­քով ու ա­վյու­նով: Այդ բուռն ըն­դու­նե­լու­թյունն էր, որ դր­դեց Դաշ­տեն­ցին մշա­կել և տա­րի­ներ անց՝ 1956-ին «Խո­դե­դա­նը» հրա­տա­րա­կել որ­պես ծա­վա­լուն վեպ: Էլ չեմ ա­սում, որ 1979-ին, երբ «Ռանչ­պար­նե­րի կան­չը» լույս տե­սավ, տաս­նյակ հա­զա­րա­վոր տպա­քա­նա­կը մեկ օ­րում սպառ­վեց: 1984-ին 30-40 հա­զար տպա­քա­նա­կով վե­րահ­րա­տա­րակ­վեց: Այ­սինքն, ան­կախ նրա­նից` գրա­կա­նա­գի­տու­թյու­նը կանդ­րա­դառ­նա, թե չի անդ­րա­դառ­նա, Դաշ­տեն­ցը բո­լոր ըն­տա­նիք­նե­րում կար ու այ­սօր էլ կա: Մեր օ­րե­րում գու­ցե հե­ռա­ցել ենք Դաշ­տեն­ցից: Հույս ու­նեմ, որ այս գիր­քը կօգ­նի նոր սերն­դին իր հա­մար բա­ցա­հայ­տե­լու Խա­չիկ Դաշ­տեն­ցին:
-Չա­րեն­ցի խոր­հուր­դը՝ ա­ռաջ անց­նել ներ­կա­յից, Դաշ­տեն­ցին հա­ջող­վե՞լ է ի­րա­կա­նաց­նել:
-Ի­հար­կե: Դաշ­տեն­ցը հա­ճախ էր անդ­րա­դառ­նում իր ու­սուց­չի խոր­հուրդ-խրատ­նե­րին: Կոնկ­րետ այդ խոր­հուր­դը նաև Չա­րեն­ցի պոե­զիա­յում կա՝ թե ու­զում ես խոսքդ լսեն, ժա­մա­նա­կի շուն­չը դար­ձիր կամ՝ ա­պա­գա­յից նա­յիր քո այ­սօր­վա ստեղ­ծա­ծին: «Ռանչ­պար­նե­րի կան­չը» է­պո­սին հա­մար­ժեք մի բան է, և որևէ սե­րունդ չի կա­րող ա­սել, թե հնա­ցել է կամ կորց­րել իր հմայ­քը:
-«Ռանչ­պար­նե­րի կան­չը» ստեղ­ծա­գոր­ծու­թյան հիմ­քում Ռու­բեն Տեր-Մի­նա­սյա­նի «Հայ հե­ղա­փո­խա­կա­նի մը հի­շա­տա­կա­րա­նը» հու­շագ­րու­թյու՞նն է:
-Ոչ միայն: Սփյուռ­քի ո­րոշ շր­ջա­նակ­նե­րում միայն դա նկա­տե­ցին և փոր­ձե­ցին ստ­վե­րել վի­պաս­քի ար­ժե­քը, քան­զի դաշ­նակ­ցա­կան մտա­վո­րա­կա­նու­թյա­նը քաջ ծա­նոթ էր Ռու­բե­նի այդ աշ­խա­տու­թյու­նը: Հայտ­նի է նաև, որ այս հու­շագ­րու­թյու­նից շա­տերն են նյութ քա­ղել, օ­րի­նակ՝ Հա­մաս­տե­ղը («Սպի­տակ ձիա­վո­րը»), Կոս­տան Զա­րյա­նը («Տատ­րա­գո­մի հար­սը») և այլն: Բայց Դաշ­տենցն օգտ­վել է նաև տաս­նյակ այլ աղ­բյուր­նե­րից՝ կու­սակ­ցա­կան և չե­զոք: Ես մե­կիկ-մե­կիկ բա­ցա­հայ­տել եմ դրանք և ցույց տվել, որ դրանք ըն­դա­մե­նը վի­պաս­քի տե­ղե­կատ­վա­կան հենքն ա­պա­հո­վե­լու հա­մար էին: Ա­վե­լին ա­սեմ. ինչ­պե՞ս կա­րող էր Դաշ­տենցն իր ա­ռանց­քա­յին հե­րոս­նե­րի՝ Անդ­րա­նի­կի և Մախ­լու­տո­յի (Սմ­բատ Բո­րո­յան) կեր­պար­նե­րը ստեղ­ծե­լիս ա­պա­վի­նել Ռու­բե­նին, երբ Ռու­բե­նը, նեղ կու­սակ­ցա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րով ան­նե­րե­լիո­րեն նսե­մաց­րել է նրանց: Նկա­տի ա­ռեք, որ խոս­քը նաև ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ող­նա­շա­րի՝ Զո­րա­վար Անդ­րա­նի­կի մա­սին է: Ա­հա այս հան­գա­մանքն է ինձ հու­շել բա­ցա­հայ­տե­լու վի­պաս­քի մյուս աղ­բյուր­նե­րը: Բայց աղ­բյուր­նե­րը թող­նենք մի կողմ, քան­զի «Ռանչ­պար­նե­րի կան­չի» գլ­խա­վոր ար­ժե­քը է­պո­սա­յին-վի­պաս­քա­յին պա­տումն է, ո­րը նոր ո­րակ էր մեր գրա­կա­նու­թյան մեջ: Վս­տա­հա­բար այ­սօր էլ, վաղն էլ գրա­կա­նու­թյան այս տե­սակն ըն­թեր­ցո­ղը սի­րե­լու է:
-Այ­նուա­մե­նայ­նիվ, Սփյուռ­քում հն­չած քն­նա­դա­տու­թյու­նը ին­չո՞վ էր պայ­մա­նա­վոր­ված: Դաշ­տեն­ցին մե­ղադ­րում էին Ռու­բե­նից բա­ռա­ցի օգտ­վե­լու մե՞ջ:
-Նախ պետք է հաշ­վի առ­նել, թե ինչ ի­րա­վի­ճակ էր տի­րում Սփյուռ­քում: Կու­սակ­ցա­կան ա­նա­ռողջ մթ­նո­լոր­տը դրսևոր­վեց ու ա­հագ­նա­ցավ մեր հա­մայ­նք­նե­րի ստեղծ­ման հենց ա­ռա­ջին տա­րի­նե­րից: Բա­ցի այդ, Սփյուռ­քում ար­գելք չկար, և ա­զա­տագ­րա­կան պայ­քարն իր հե­րոս­նե­րով հա­ճախ էր գրա­կա­նու­թյան նյութ դառ­նում: Ա­հա թե ին­չու Դաշ­տեն­ցի այս գիր­քը նույն ըն­դու­նե­լու­թյու­նը չպետք է ու­նե­նար, ինչ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նում: Սփյուռ­քում գրում էին, խո­սում, այլ հարց է՝ բո­լո՞րն էին ա­նա­չառ: Ցա­վոք, միշտ պետք է նա­յես, թե հե­ղի­նակն ո՞վ է՝ դաշ­նակ­ցա­կա՞ն, հն­չա՞կ, կո­մու­նի՞ստ… Ռու­բեն Տեր-Մի­նա­սյա­նը հե­ղա­փո­խա­կան գոր­ծիչ էր, ֆի­դա­յա­պետ, Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան ռազ­մա­կան նա­խա­րա­րը: Նաև փայ­լուն գրիչ ու­ներ, յոթ հա­տոր կազ­մող նրա հու­շագ­րու­թյու­նը ար­ժա­նա­վոր աշ­խա­տու­թյուն է: Սա­կայն, այս ա­մե­նով հան­դերձ, նա ա­ռա­վե­լա­պես իր կու­սակ­ցու­թյան գա­ղա­փա­րա­խոսն է, և հա­ճախ է կեղ­ծել ի­րա­կա­նու­թյու­նը: Ցա­վոք, այս ա­րա­տա­վոր երևույ­թին տուրք են տվել նաև սփյուռ­քա­հայ շատ գրող­ներ՝ հա­ճախ կու­սակ­ցա­կա­նաց­նե­լով ի­րենց այս կամ այն ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը: Դաշ­տեն­ցը վեր է այս ա­մե­նից: Նա ձեռ­քի տակ ու­նե­ցել է նաև Սար­գիս և Մի­սակ Բդե­յան­նե­րի «Հա­րա­զատ պատ­մու­թիւն Տա­րօ­նոյ» աշ­խա­տու­թյու­նը, որ­տեղ վեր են հան­ված Դաշ­նակ­ցու­թյան և հատ­կա­պես Ռու­բե­նի ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը, բնա­կա­նա­բար լիա­բուռն օգտ­վել է Անդ­րա­նի­կի, Սմ­բա­տի և այ­լոց հու­շե­րից, բայց այդ ա­մե­նը, կրկ­նում եմ, նրա հա­մար նպա­տակ չեն ե­ղել: Ե­ղել են մի­ջոց՝ վի­պաս­քի պատ­մա­կան հենքն ա­պա­հո­վե­լու հա­մար:
-Դաշ­տեն­ցի կյան­քը նու՞յ­նպես նյութ էր գրա­կա­նու­թյան հա­մար:
-Դաշ­տեն­ցը հինգ տա­րե­կան էր, երբ 1915-ին հայ­րը նրան շա­լակն ա­ռած բռ­նեց գաղ­թի ճամ­փան: Ճա­նա­պար­հին՝ Մու­շում, հայ­րը մա­հա­ցավ, և ման­կա­նը Արևե­լյան Հա­յաս­տան հասց­րեց հո­րեղ­բայ­րը՝ Ծա­ղիկ Համ­բար­ձու­մը: Նա մե­ծա­ցավ որ­բա­նոց­նե­րում, հե­տա­գա­յում Թա­լի­նի և այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րի գյու­ղե­րում մշ­տա­պես շփ­վում էր արևմտա­հայ գաղ­թա­կան­նե­րի հետ, նրան­ցից ա­ռատ նյութ հա­վա­քում, ինչն էլ և նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան հիմ­նա­կան ա­տաղձն է հան­դի­սա­նում: Իսկ գաղ­թա­կան­նե­րը, որ­քան էլ որ ար­գել­ված էր, բո­լորն էլ ի­րենց եր­դիկ­նե­րի տակ ծա­ծուկ էրգ­րից, Անդ­րա­նի­կից ու նրա զի­նա­կից­նե­րից էին խո­սում:
-Մե­նագ­րու­թյան վեր­ջա­բա­նում ա­սում եք, որ Ղա­րա­բա­ղը Բրա­բիո­նի ա­ռա­ջին ցո­ղա­կաթ ծաղ­կա­թեր­թիկն է: Բրա­բիո­նի ո­րո­նում­նե­րը շա­րու­նակ­վու՞մ են:
-Կար­ծում եմ՝ թա­փան­ցիկ գրել եմ, մի փոքր էլ բա­նա­վի­ճել եմ մեր երևե­լի գրա­կա­նա­գետ­նե­րից մե­կի՝ ե­րա­նե­լի Սու­րեն Ա­ղա­բա­բյա­նի հետ, որն անդ­րա­դար­ձել է «Ռանչ­պար­նե­րի կան­չին», ա­ռա­ջա­բան գրել:
Դաշ­տեն­ցը վե­պի ա­ռանց­քում դրել է Բրա­բիոն ծաղ­կի գա­ղա­փա­րը: Այդ սե­րուն­դը ոտ­քի ե­լավ Բրա­բիոն ծա­ղի­կը գտ­նե­լու: Ին­չու՞ Բրա­բիոն: Հին հռո­մեա­ցի­նե­րը մար­տա­կան գոր­ծո­ղու­թյու­ննե­րի ար­դյուն­քում հաղ­թո­ղին մի ծա­ղիկ էին տա­լիս, և դա կոչ­վում էր Բրա­բիոն՝ հաղ­թու­թյան մր­ցա­նակ: Ըստ Սու­րեն Ա­ղա­բա­բյա­նի, Դաշ­տեն­ցի նկա­րագ­րած սե­րուն­դը Բրա­բիոն ծա­ղի­կը գտավ Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տում: Ես իմ գր­քում հիմ­նա­վո­րա­պես անդ­րա­դար­ձել եմ այդ հար­ցին: Տե­սեք, Սար­դա­րա­պա­տը, Ղա­րա­քի­լի­սան, Բաշ Ա­պա­րա­նը 19-րդ դա­րա­վեր­ջին ծա­գած մեր ա­զա­տագ­րա­կան շար­ժում­նե­րի վեր­ջա­բանն էին, վեր­ջին հե­րո­սա­կան ա­կորդ­նե­րը, ո­րոնք փր­կե­ցին մեր ժո­ղովր­դի վեր­ջին բե­կոր­նե­րը: Բայց իր ընդ­հան­րա­կան ար­դյուն­քով ա­զա­տագ­րա­կան շար­ժում­նե­րը ա­վարտ­վե­ցին ազ­գա­յին ահ­ռե­լի ող­բեր­գու­թյամբ: Մենք կորց­րինք բո­վան­դակ Հա­յաս­տա­նի 9-10-րդ մա­սը, ժո­ղովր­դի կե­սից ա­վե­լին: Ինչ­պե՞ս կա­րող էր Սար­դա­րա­պա­տը հա­մար­վել Բրա­բիոն ծա­ղիկ: Ես այն տե­սա­կետն եմ զար­գաց­րել, որ «Ռանչ­պար­նե­րի կան­չում» Բրա­բիոն ծա­ղի­կը չկա, կա այն ու­ղին, հե­նա­կե­տը, որ­տե­ղից սե­րունդ­նե­րը պետք է շա­րու­նա­կեն այդ ծաղ­կի ո­րո­նում­նե­րը: Դա մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քի այն փոք­րիկ հո­ղակ­տորն է, ո­րի վրա հա­յու­թյան բե­կոր­նե­րը պե­տա­կա­նու­թյուն կեր­տե­ցին և որ­տե­ղից էլ 90-ա­կա­ննե­րին ա­զա­տագր­վեց Ար­ցա­խը՝ որ­պես Բրա­բիո­նի մի ցո­ղա­կաթ ծաղ­կա­թեր­թիկ: Վի­պաս­քում չկա Բրա­բիոն ծա­ղիկ, այն ոչ մի տեղ չկա: Բայց կա մեր հե­րո­սա­կան պա­պե­րի կան­չը՝ ռանչ­պար­նե­րի կան­չը՝ ո­րո­նե­լու և գտ­նե­լու Բրա­բիոն ծա­ղի­կը՝ մեր կո­րու­սյալ եր­կի­րը:
-Ձեր մե­նագ­րու­թյու­նը կա­րո՞ղ է ա­ռիթ դառ­նալ նոր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հա­մար:
-Վերևում նշե­ցի, որ երբ ու­սում­նա­սի­րում էի ար­խիվ­նե­րը, Դաշ­տեն­ցին առ­նչ­վող շատ քիչ բան գտա: Այ­սինքն, ձեռ­քի տակ շատ բան չեմ ու­նե­ցել: Մի կող­մից լավ է, որ ա­զատ եմ ե­ղել, մյուս կող­մից էլ՝ պետք է նյու­թեր ու­նե­նաս: Ես ինչ-որ գրել եմ, իմ վեր­լու­ծու­թյունն է և ա­վե­լի շատ ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին վե­րա­բե­րող աղ­բյուր­ներ են, որ փոր­ձել եմ հա­մադ­րել, վեր­լու­ծել: Այ­սօր Դաշ­տեն­ցով հե­տաքր­քր­վո­ղը շատ ա­վե­լի շա­հե­կան վի­ճա­կում կլի­նի, քա­նի որ կա այս գիր­քը, բա­ցի այդ վեր­ջին տա­րի­նե­րին գրո­ղի դուստ­րը՝ Ա­նա­հիտ Դաշ­տեն­ցը, ո­րոշ ձե­ռագ­րեր բե­րեց-հանձ­նեց թան­գա­րան: Լավ կլի­ներ, որ այս գոր­ծը շա­րու­նակ­վեր. Դաշ­տեն­ցի դե­րա­կա­տա­րու­մը ա­ռանց­քա­յին է մեր գրա­կա­նու­թյան մեջ, մեր ի­րա­կա­նու­թյան մեջ ու նաև հա­սա­րա­կա­կան կյան­քում:
- Գր­քում տեղ գտած լու­սան­կար­ներն ըն­տա­նե­կան ար­խի­վի՞ց են:
- Եվ ըն­տա­նե­կան, և Դաշ­տեն­ցի ժա­մա­նա­կա­կից­նե­րի ար­խիվ­նե­րից, ո­րոնք պահ­պան­վում են մեր թան­գա­րա­նում: ԳԱԹ-ում ու­նենք լու­սան­կար­նե­րի պատ­կա­ռե­լի շտե­մա­րան:
Զրույ­ցը՝
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 8564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ